Ինչպե՞ս ջուրը դարձնել գինի. 2017 թվականի 5 ամենազարմանալի գադջետները (տեսանյութ)

loading...
 

2017 թվականին ներկայացվեցին մի շարք հետաքրքիր և արտասովոր գադջետներ: Առանձնացրել ենք դրանցից 5-ը:

Խելացի պահպանակ

2017-ի ամենազարմանալի գադջետը խելացի պահպանակն էր: i.Con-ը գադջետ է, որն իրենից ներկայացնում է ռետինե օղակ: Օղակը պետք է ամրացնել սովորական պահպանակին:

Խելացի գադջետը կարողանում է հաշվել գործողությունների արագությունը, երկարությունը, կորցրած կալորիաները:

Այն կարելի է օգտագործել շատ անգամներ:

Սպիների նման գադջետներ

Սպիները 2017 թվականի ամռան հիթն էր: Սակայն դրանից հետո ներկայացվեցին մի շարք նմանատիպ գադջետներ, որոնք առավել հետաքրքիր են: Դրանցից է Orbiter-ը, ինչն իրենից ներկայացնում է մետալիկ օղակ և գունդ: Այն անընդհատ պտտվում է, սակայն չի անում ոչ մի օգտակար բան:

Գարեջրի սարք՝ տան համար

Տնային պամաններում գարեջուր պատրաստելու այս սարքն ամեն ինչ անում է տիրոջ փոխարեն: Սարքավորումը ինքն է հաշվում բաղադրիչների քանակությունը: Գարեջուրը պահպանվում է երկար ժամանակ և պատրաստվում է 4-5 օրում:

Խելացի խոզանակ

Amabrush խելացի խոզանակի միջոցով հնարավոր է մաքրել ատամներն առանց ձեռքերի օգնության: Սարքավորումը մաքրում է բոլոր ատամները միաժամանակ:

Bluetooth-ի միջոցով հնարավոր է սմարթֆոնով կարգավորել ատամները մաքրելու ռեժիմները: Մարտկոցը բավական է 2 շաբաթ ատամները մաքրելու համար:

Ինչպե՞ս ջուրը դարձնել գինի

Vocktail խելացի բաժակը հնարավորություն է տալիս ջրին տալ ցանկացած համ: Սմարթֆոնային հավելվածի միջոցով հնարավոր է ջրին տարբեր համեր տալ: Բաժակում գործում են տարբեր դիոդներ, որոնք փոխում են ջրի գույնը, տալիս են համ և տարածում են բույր:

աղբյուր՝ blog168.am

loading...