Ինչու՞ չի կարելի ամբողջ գիշերվա ընթացքում լիցքավորել ձեր հեռախոսը

loading...
 

Տարածված սովորությունը՝ լիցքավորել հեռախոսը ամբողջ գիշերվա ընթացքում, կարող է թվալ հարմարավետ, հաշվի առնելով այն փաստը, որ առավոտյան կստանաք աշխատանքի պատրաստ բջջային, ամբողջովին լիցքավորված վիճակում։ 

Մասնագետները հաստատում են, որ գաջետի շարունակական լիցքավորումը դանդաղորեն «սպանում» է այն։

Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկացած սարքի մարտկոց ունի իր պիտանելության ժամկետը, այլ կերպ ասած՝ լիցքավորել այն 100%-ով հնարավոր է սահմանափակ կերպով։ Լավ մարտկոցը կարող է դիմակայել մեծ քանակությամբ լիցքավորման-լիցքաաթափման ցիկլերի, բայց դա անվերջ չէ:

Այդ իսկ պատճառով, եթե մարտկոցը լիցքավորվել է 100%-ով, ապա սարքը դադարում է լիցքավորվել։ Երբ մարտկոցը կորցնում է էներգիան 1% -ով, լիցքավորման մոդուլը նորից սկսում է աշխատել։ Այս ցիկլը կարող է տեղի ունենալ մի քանի անգամ գիշերվա ընթացքում։ Դժվար չէ պատկերացնել, ինչքան  ցիկլեր են իզուր կորչում գիշերվա ընթացքում ւ այն որ ձեր գաջետի  այսպես կոչված պիտանելիությունը մոտենում է ավարտին։

 


 

loading...