«Կամ մահ, կամ դաշինք Մոսկվայի հետ». հայերի դեմ նոր սկանդալային հայտարարությունների հեղինակները 2 հայեր են՝ Գևորգ Միրզայան և Ալեքսանդր Սողոմոնյան (տեսանյութ)

loading...
 

«Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի սկանդալային հայտարարություններից օրեր անց նոր սկանդալ է հասունանում: Այս անգամ էլ ռուսաստանյան մեկ այլ հաղորդման ժամանակ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը քննարկելիս ոչ պատշաճ մեկնաբանություններ են արել ազգությամբ հայ երկու փորձագետներ: 

Մասնավորապես փորձագետներից Գևորգ Միրզայանը, համեմատականներ տանելով Հայաստանյան դեպքերի ու Մայդանի միջև, ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցածը նույնը չէր ինչ Մայդանում մի պարզ պատճաով. «Հայերը չունեն աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություն՝ կամ մահ, կամ դաշինք Մոսկվայի հետ»:

Անդրադառնալով Փաշինյանի իշխանության գալուն՝ փորձագետը դա որակել է զավթում. «Անվանեք այն, ինչպես ուզում եք: Խորհրդարանին ստիպել, որ ընտրեն իրեն, դա ժողովրդավարական չէ, դա օրինական չէ»,-նշել է փորձագետը:

Միրզայանն ընդգծել է նաև, որ որևէ մեկը դեռ չգիտի, թե ով է Փաշինյանը, նա դեռևս միայն պոպուլիստ է՝ որոշ լոզունգերով:

Հայ փորձագետի հակահայկական ելույթի թելը թելել է նաև մյուս փորձագետը՝ դարձյալ ազգությամբ հայ՝ Ալեքսանդր Սողոմոնյանն, ով էլ այս պահի օրակարգի հարց է համարել պարզել, թե ով է Փաշինյանին առաջնորդում, ով է կանգնած նրա հետևում՝ այս կոնտեքստում ակնարկելով նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մասին:

 

Շարունակությունը` այստեղ

loading...