Սուրենյանը նորություն ունի

loading...
 

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի պատասխան Ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում եմ, որ առաջիկա 5 օրերին, մայիսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում:

Պայմանավորված այս հանգամանքով բոլոր մարզերում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է նաև կարկտի հավանականությունը, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին կլինի կլիմայական նորմայի սահմաններում և այսօրվա համեմատ էապես չի փոխվի»։

 

loading...