8 ժամից ավելի աշխատելու լուրջ վնասները

loading...
 

8-ժամյա աշխատանքն ունի իր կենսաբանական բացատրությունը: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մարդու օրգանիզմը սովոր է օրական ռիթմին, և վերջինիս խախտումը կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ` սկսած քրոնիկ հոգնածությունից մինչև սրտի կաթված:

Գիտնականները հայտնաբերել են, որ օրվա ժամանակահատվածը իր հերթին բաժանվում է 2 մասի: Առաջինը` 12-ժամյա ցիկլն է, որը հիմնականում պայմանավորված է լույսով և խավարով, իսկ երկրորդը` 8-ժամյա ցիկլը, որը համընկնում է մարդու առավելագույն գործունեության հետ: Սրանով էլ բացատրվում է այն, որ աշխատանքային ժամը տևում է 8 ժամ:

8 ժամից ավել տևող աշխատանքը մեծացնում է սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու վտանգը: Գիտնականները պարզել են, որ 11 ժամ աշխատելու դեպքում արդեն սրտի հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը հասնում է 67%-ի:

Հատկանշական է, որ տարիներ շարունակ նման ռիթմով աշխատելը հանգեցնում է քրոնիկ հոգնածության, այնուհետև դեպրեսիայի, իսկ քնի խանգարումը բարձրացնում է սրտի կաթվածի հավանականությունը ոչ թե 67%-ով, այլ արդեն 84,5%-ով:

 
loading...