Նաիրա Մովսիսյանը ցածր ինտելեկտ ունի. մոդել Անիտա Հարությունյանը քննադատում է դերասանուհուն

loading...
 
Վերջին շրջանում քաղաքական բավականին թեժ իրադարձություններ տեղի ունեցան: Մեր երկրով անցավ հեղափոխության ալիքը և փոփոխությունների շունչ մտցրեց: Մարդիկ այս օրերի իրադարձությունների ժամանակ տարբեր կերպ սկսեցին արտահայտվել. մեկը հավատում էր հեղափոխությանը, մյուսը՝ ոչ: Շատերն էին պնդում, թե մեր ժողովուրդն այնքան հասուն չէ, որպեսզի կարողանա իշխանություն փոխել: Բայց կատարվեց այն, ինչ կատարվեց:
 
Հեղափոխության առաջին իսկ օրերից ցույցերին ակտիվ մասնակցում էր մոդել Անիտա Հարությունյանը, ով հաճախ էր Նիկոլ Փաշինյանին աջակցող գրառումներ կատարում, հակընդդեմ կարծիք հայտնում ակցիաների կամ Փաշինյանի դեմ արտահայտված մարդկանց: Այդպես եղավ նաև Անիտա Հարությունյան - Լիլի Մորտո բախման ժամանակ, երբ Անիտան բավականին կոշտ արտահայտվեց մոդելի մասին:
 
Այսօր էլ բավականին թեժ քննարկումների առիթ հանդիսացավ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով հայ ժողովրդին քոչվոր էր անվանել, կասկածի տակ դրել հայ ժողովրդի միասնականությունը 
 
Մոդել Անիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Նաիրա Մովսիսյանի արած արտահայտությունները նշան են  կրթական ցենզի պակասի. յուրաքանչյուր ոք իր կյանքում պետք է սիրի գիրք կարդալ և կարդա, այլապես, երբ փորձում են միտք արտահայտել, նման կերպ խայտառակ են լինում:
 
«Ես ի՞նչ պետք է մեկնաբանեմ. այդ տեսանյութը ես էլ եմ դիտել և ափսոսում եմ, որ մեր դերասանուհին այդքան վատ  է պատրաստված: Նա ատելություն ունի մեր ժողովրդի հանդեպ և չհիմնավորված կասկածներ: Ես տեսա նաև, որ Նաիրան ներողություն է խնդրել, դա իր կողմից ճիշտ, բայց ուշացած մոտեցում էր»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Անիտա Հարությունյանը:
 
Անիտայի խոսքով՝ պայքարի առաջին իսկ օրերից՝ ինքը եղել է Բաղրամյան պողոտայում և կարծում է, որ փոփոխությունների հասնելու համար կարևորը հավատն է սեփական ուժերի նկատմամաբ: «Ես կարծում եմ, որ իմ ներկայությունն, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու ներկայություն, կարևոր էր: Միայն պայքարի կետում լինելու դեպքում քաղաքացին կարող է իր ուզած արդյունքին հասնել և իր կամքը թելադրել, հակառակ դեպքում, Նաիրայի պես արտահայտվելը ծիծաղելի դրության մեջ է դնում մարդկանց: Այդքան հուսալքված պետք չէ ապրել, պետք է հավատալ սեփական և միասնականության ուժին: Իմ ասածը չեն հասկանա հատկապես ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ, ինչպիսին է Նաիրա Մովսիսյանը»:
 
Անիտա Հարությունյանը, խոսելով նաև իշխանությունների վարքագծից, կարծիք հայտնեց՝ «Լավ է, որ վերջապես Հանրապետական պատգամավորներն այնքան քաջություն ունեցան, որ բավարարեցին ժողովրդի պահանջը և անարյուն հեռացան: Ճիշտ կանեն՝ հետագայում եւս չխանգարեն նոր կառավարությանը և թույլ տան, որ ի վերջո հայ ժողովուրդն իր նոր կյանքը սկսի»,-եզրափակ
loading...