Սերժ Սարգսյանը սաստել է գործընկերներին ՝ պատրաստվել նոր իրողությունների

loading...
 

Երեկ ՀՀԿ ԳՄ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կայացվել է քաղաքական որոշում՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Տեղից ընդվզելու նշաններ են եղել, ինչը նա սաստել է և հորդորել ստանձնել քաղաքական գրագետ ընդդիմության դերակատարություն, փորձել վերագտնել նախկին ինքնավստահությունը և պատրաստվել նոր իրողություններին»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` որոշվել է, որ Փաշինյանին անհրաժեշտ 9-10 ձայնն ապահովելու են։ Երբ խոսվել է, թե ով պետք է քվեարկի կողմ, գրեթե ոչ ոք չի ցանկացել այդ «սև» գործը ստանձնել։

Բայց որոշվել է, որ 2 ձայն կտան փոքրամասնությունները, մի քանի ձայն՝ գեներալները, մնացածը կապահովի օլիգարխիան։

Սերժ Սարգսյանը շեշտել է , որ աշխարհի ոչ մի երկրում իշխանափոխությունից հետո առնետավազքից չեն խուսափում, և շնորհակալություն է հայտնել թիմին հավատարմության համար:
loading...