Լրագրողը բարձրախոսով խփել է ուղիղ եթերում իրեն անպարկեշտ պահող երկրպագուին․ տեսանյութ

loading...
 

Fox Sports Mexico հեռուստաալիքի լրագրող Մարիա Ֆերնանդա Մորան բարձրախոսով հարձակվել է ֆուտբոլային երկրպագուի վրա, որը սկսել է նրան շոյել եթերի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մորան ռեպորտաժ էր անում Գվադալախարա քաղաքի մարզադաշտից, որտեղ տեղի հավաքականը հաղթանակ էր տարել Տորոնտոյի ակումբի նկատմամբ։ Աղջկան շրջապատել են հաղթանակը տոնող երկրպագուները, իսկ նրա ետեւում կանգնած տղամարդը սկսել է դիպչել նրան։

Մորան թույլ է տվել օպերատորին մինչեւ վերջ նկարահանել տեսանյութը, ապա շրջվել է եւ երկրպագուին հարվածել է բարձրախոսով։  

Մորան իր թվիթերյան էջում գրել է, որ չի զղջում իր արձագանքի համար։

«Այն ինչ տեղի ունեցավ ինձ հետ ուրբաթ, հասարակական վայրերում հազարավոր կանանց հետ է լինում ամեն օր։ Տարբերությունն այն  էր, որ իմ պարագայում դա տեղի էր ունենում ուղիղ միացման ժամանակ, եւ ես որոշեցի պաշտպանել ինձ»,–նրա խոսքը մեջբերում է Daily Mail–ը։

Թվիթերյան օգտատերերը սատարել են լրագրողին #UnaSomosTodas (Մեկը ինչպես բոլորս) հեշթեգի միջոցով։

 

loading...